Ես
Վախի հաղթահարման ամենաարդյունավետ միջոցները
Խոսքը գնում է անինքնավստահության և վախի հաղթահարման մասին, որոնք խանգարում են մարդուն՝ գործել: Կարևոր է հիշել, որ վախերին ընդառաջ գնալը նշանակում է աճել, սովորել, դառնալ ավելի իմաստուն և ուժեղ:
Շատ հազվադեպ կարելի է հանդիպել մարդկանց, որոնք ոչնչից չեն վախենում: Վախը դա տագնապի ընդհանուր ռեակցիան է իրական կամ ենթադրվող վտանգի հանդեպ: Այսպիսով, վախը է մեր կյանքի անբաժանելի մասնէ, բայց երբ այն ստեղծում է իռացիոնալ սահմանափակումներ, ապա այդ ժամանակ կարող է բացասաբար ազդել մեր վարքի վրա: Ցանկացած նորմալ մարդու մոտ կարող են լինել տարբեր վախեր, այդ թվում այնպիսինները, որոնց մասին նա անգամ չի էլ կասկածում, մինչև չհայտնվի համապատասխան իրավիճակում: Սա ամենահին զգացումներից է, որը միշտ անհրաժեշտ է եղել գոյատևելու համար, և այն մեզ միաժամանակ և՛ օգնում է, և՛ խանգարում:
Եթե մարդկանց հարցնենք, թե նրանք ինչ հիմնական վախեր ունեն, ապա տիպիկ պատասխանները կլինեն այսպիսիք.
- անհաջողության վախ,
- մերժված լինելու վախ,
- բավականին լավը չլինելու վախ:
Վախի վերջին տեսակը՝ բավականին լավը չլինել ինչ-որ մի բանի համար, ամենաշատն է ընկած մյուս վախերի հիմքում: Մենք վախենում ենք, որ անհաջողության կմատնվենք, քանի որ բավականաչափ լավը չենք: Մենք վախենում ենք, որ կկորցնենք փոխհարաբերությունները, որ մեզ կմերժեն, քանի որ բավականաչափ լավը չենք: Անգամ կարող ենք ունենալ կասկածների վրա հիմնված մեր հաջողության վերաբերյալ մտավախություններ:
Վախերի առկայությունը բավականին բնական երևույթ է: Սակայն, երբ դրանք սկսում են մեզ խանգարել, ապա այդ ժամանակ կարող են հանգեցնել ողբերգության: Վախերը խանգարում են մեզ գործել, դրանք անգամ կարող են մեզ խանգարել՝ երազել:
Մտավախությունների մեծ մասն անհիմն է, քանի որ մարդիկ, չնայած նրան, որ կատարյալ չեն, սակայն բավականին լավն են նվաճումների համար:
Ինչպե՞ս ազատվել վախից, ինչպե՞ս հաղթահարել անվստահությունը: Այս հարցերը մարդկանց մեծամասնության համար արդիական են կյանքի տարբեր փուլերում:
Ասում են, որ համարձակ է ոչ թե նա, ով չի վախենում, այլ նա, ով ունակ է գործելու, չնայած իր վախին:
Այս հոդվածում մենք կթվարկենք մի քանի պարզ, սակայն արդյունավետ մեթոդներ, որոնք հասու են բոլորին, և կօգնեն հաղթահարել վախն ու վստահություն ձեռք բերել սեփական ուժերի նկատմամբ:
- Սկզբում խոստովանեք Ձեր վախերը. դա ամենալուրջ առաջին քայլն է: Գրեթե մեզնից յուրաքանչյուրն ունի ինչ-որ մտավախություններ, բայց դրանք թաքնված են մեր գիտակցության խորքում, հաճախ չնկատված, չընդունված, քանի որ մենք անտեսում ենք նրանց և ձևացնում, որ գոյություն չունեն, բայց դրանք կան և մեզ վրա ազդում են ամեն օր, ամբողջ կյանքի ընթացքում: Եվ այսպես, խոստովանե՛ք Ձեր վախերը:
- Շարադրեք Ձեր վախերը թղթի վրա. գրառումը կնշանակի խոստովանություն: Երբ Դուք արտահայտեք թղթի վրա, ապա դրանց հետ կարող եք անել այն, ինչ կկամենաք, օրինակ, կարելի է վառել կամ պատռել՝ խորհրդանշելով դրանց ոչնչացումը:
- Զգացեք Ձեր վախը: Դուք խոստովանեցիք այն, սակայն Դուք դեռ վախենում եք դրանից: Գիտակցեք, որ Դուք միակը չեք, քանի որ մենք բոլորս էլ զգում ենք տարբեր տեսակի մտավախություններ: Շատերն ունեն այն նույն վախերը, ինչ որ Դուք: Չկա ոչ մի սխալ կամ առաննահատուկ բան վախ զգալու մեջ: Այն փաստը, որ մենք վախենում ենք ինչ-որ բանից, չի դարձնում մեզ շրջապատող մարդկանցից ավելի վատը: Զգացեք Ձեր վախը մաքսիմալ խորը և լիարժեք: Դա Ձեր մասնիկն է, բայց այն Ձեզ չի կառավարում:
- Հարց տվեք ինքներդ Ձեզ, թե ի՞նչ կարող է պատահել վատագույն դեպքում: Հաճախ դա այնքան վախեցնող չէ, ինպես մեզ է թվում: Դուք վախենում եք ձախողվե՞լ նոր աշխատավայրում. ի՞նչ կլինի, եթե դա տեղի ունենա, Դուք կգտնեք նոր աշխատանք և կշարունակեք ապրել: Դուք վախենում եք, որ Ձեզ կանտեսի հակառակ սեռից որևէ մե՞կը. ի՞նչ կլինի այդ դեպքում, Դուք կգտնեք Ձեզ ավելի համապատասխան մեկին: Դուք վախենում եք ֆինանսապես սնանկանալու՞ց. ի՞նչ կնշանակի դա Ձեզ համար, Դուք կկրճատեք Ձեր ծախսերը, հնարավոր է, կխնդրեք ընտանիքին կամ ընկերներին օգնել Ձեզ մի որոշ ժամանակ, մինչև Դուք կգտնեք փող աշխատելու միջոց: Դուք անպայման ելք կգտնեք:
- Փորձեք կազմել մի ցուցակ, որում հարկավոր է նշել, թե ինչ կլիներ, եթե Դուք գործեիք առանց վախի: Գրեք, թե իրականում ի՞նչ եք Դուք վտանգի ենթարկում: Թղթի վրայի այդ ցանկը կարող է օգնել Ձեզ հասկանալ, որ Ձեր որոշ վախերն իռացիոնալ են: Մի մոռացեք նաև Ձեր ցուցակում նշել այն բաները, որոնք հնարավոր է Դուք ձեռք բերեք, եթե ռիսկի դիմեք: Ինչպես ասվում է, «վախի աչքերը մեծ են», մեզ երբեմն ավելի շատ թվում է, թե մենք իսկի ենք դիմում, քան իրականում անում ենք:
- Փորձեք մտածել այն մասին, թե ինչպիսին Ձեր կյանքը կդառնա, եթե ազատվեք վախից. ավելի լավը, այդպես չէ՞: Փորձեք պատկերացնել բոլոր այն առավելություննները, որոնք Դուք կստանաք, եթե հաղթահարեք վախերի որոշ մասը:
- Գտնվեք այստեղ և հիմա: Անհաջողություն կրելու վախը (կամ ինչ-որ ուրիշ)` դա ապագային վերաբերող վախն է: Մենք պարուրված ենք անհանգստություններով այն մասին, թե ինչ կարող է պատահել: Հեռու քշե՛ք ապագայի մասին բոլոր մտքերը, հեռու քշե՛ք նույնիսկ անցյալի սխալների և անհաջողությունների մասին մտքերը: Կենտրոնացեք ներկայի վրա: Հենց հիմա արեք այնպիսի մի բան, ինչը կօգնի Ձեզ հաղթահարել Ձեր մտավախությունները, և մոռացե՛ք այն մասին, թե ինչ կարող է լինել հետագայում: Ապրե՛ք ներկայով: Երբ Դուք բացահայտում եք, որ մտածում եք անցյալի կամ ապագայի մասին, վերադարձե՛ք ներկա կյանք և կենտրոնացե՛ք այն բանի վրա, թե ինչ եք անում հիմա:
- Ոչ մեծ քայլեր: Վախերի հաղթահարումը և սեփական նպատակների հետապնդումը կարող է վախեցնող և ճնշող թվալ: Ոչ մեծ քայլեր արեք, ինչ-որ բան, որ գիտեք կարող եք անել, այնպիսի բան, ինչում Դուք վստահ եք: Հետո կզգաք հաճելի զգացողություններ և կանեք մեկ ուրիշ փոքր քայլ: Շարունակե՛ք նույն ոգով:
- Պարզապես գործե՛ք: Որպեսզի հաղթահարեք վախը, Դուք պարզապես պետք է անեք այն, ինչից վախենում եք: Պետք չէ երկար մտածել դրա մասին, հարկավոր է գործել:
- Ուրախացե՛ք ամեն մի հաջողությամբ, նունիսկ՝ փոքրիկ ձեռքբերումներով: Դա կօգնի Ձեզ առաջ գնալ ավելի մեծ ոգևորվածությամբ:
Այս հոդվածում հիմնականում խոսքը գնում էր անինքնավստահության և վախի հաղթահարման մասին, որոնք խանգարում են մարդուն՝ գործել: Կարևոր է հիշել, որ վախերին ընդառաջ գնալը նշանակում է աճել, սովորել, դառնալ ավելի իմաստուն և ուժեղ:
Կարդացեք նաև
Ինչպե՞ս բարելավել կյանքի որակը:
Կարման, դա մարդու կողմից կատարված արարքներն ու դրանց հետևանքներն են, որոնք կազմում են նրա ճակատագիրը...
Ժամանակի զգացողությունը սուբյեկտիվ բնույթ է կրում և կարող է փոփոխվել՝ կախված իրավիճակներից: Օրինակ, երբ մարդ ուրախ է՝ ժամանակը թռչում է. իսկ տխուր վիճակում ամեն րոպեն ձգում է երկար: Ինչպես նշում է Live Science-ը...
Ընդհանրապես պետք է սովորություն դարձնել դժվարություններին վերաբերվել թեթև և թույլ չտալ, որ դրանք մինչև վերջ թափանցեն հոգու խորքերը, որովհետև ամենածանր իրավիճակն էլ անցողիկ է և ի վերջո ժամանակի ընթացքում մոռացվում է, բայց այն...
Օրգանիզմի մորֆոլոգիական և ֆիզիոլոգիական զարգացումը ներկայացնում է մարդու բիոլոգիական տարիքը: Սա բժշկական տեղեկատուներում է ձևակերպված: Իսկ դա նշանակում է, որ տարիքի մասին միայն կարելի է խոսել առաջնորդվելով օրգանիզմի վիճակից...
Երբևէ մտածե՞լ եք այն մասին՝ որքան ժամանակ եք կորցնում առավոտյան՝ որոշելով՝ ինչ հագնել: Դրա հետևանքով հաճախ ուշացել եք դասից կամ աշխատանքից: Yaamililarder.ru-ի հաղորդմամբ՝ մենք շատ արժեքավոր վայրկյաններ ենք ծախսում...
1. Ո՞վ է հոգեբանը:
Հոգեբանը զբաղվում է հոգեբանական բնույթի խնդիրներով և աշխատում է առողջ մարդկանց հետ ՝ նևրոզներ, վախեր կյանքի դժվար...
Մի տեսություն կա, որի համաձայն` ցանկացած հիվանդություն` հարբուխ թե քաղցկեղային ուռուցք, բանականությունը, մարմինն ու հույզերը միավորող համակարգում առաջացած խանգարման ազդանշան է...
Կարգուկանոնը սեղանին մարդուն մղում է ճիշտ սնվելու և նրան ստիպում է ավելի առատաձեռն լինել, իսկ խառնաշփոթը կրեատիվ գաղափարներ է ծնում: MED Daily-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են ամերիկացի գիտնականները...
Mediamag.am-ը առաջարկում է հետաքրքիր մտորում, որը թույլ կտա մի նոր հայացք գցել սովորական դարձած իրերին։ Եվ այսպես, ինչո՞ւ է խելացի մարդկանց համար այդքան դժվար գտնել երկրորդ կեսին...
Բրիտանացի գիտնականները նոր հետազոտության արդյունքում բացահայտել են, թե որքան կարող է լինել տեսողական շփման լավագույն տևողությունը: Մասնավորապես, հետազոտողների կողմից կատարված սոցհարցումը ցույց է տվել...
Մարդու քայլվածքն արտացոլում է նրա բնավորությունը եւ այն, թե նա որքանով ագրեսիվ կարող է լինել: Այդ մասին պատմել են University of Portsmouth-ի գիտնականները (Մեծ Բրիտանիա)...
Ամերիկացի հոգեբանները պարզել են ամուրի կյանքի հիմնական առավելությունները: Նրանց կարծիքով՝ միայնակ մարդիկ վարում են ավելի հագեցած սոցիալական կյանք, ինչպես նաև նրանց մոտ ավելի նկատելի է հոգեբանական....
Ինչպես սովորել չվախենալ որոշումներ ընդունելուց և ընդունել ճիշտ որոշումներ, ներկայացնում է healthinfo.ua-ն: Նախ պետք է ձեզ համար հստակեցնեք այն, որ ընդունած որոշման մեջ չսխալվեք, հնարավորինս արդյունավետ ելք ապահովեք...
Գիտնականները պարզել են, որ գենոմում փոքր շեղումները մասամբ թույլ են տալիս կանխագուշակել հեղինակավոր աշխատանք և բարձր եկամուտներ ունենալու մարդու հնարավորությունները: Այդ մասին հետազոտությունը...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն